ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռոքը՝ փոքրիկներին աջակից

Ռոքը՝ փոքրիկներին աջակից
20.02.2014 | 17:55

Մարտի 10-ին՝ 19:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ռոքը՝ փոքրիկներին աջակից» խորագրով հերթական բարեգործական համերգը: Իրենց գեղեցիկ ու հնչեղ կատարումներով հանդես կգան «Էմփիրեյ» և «Նաիրի» ռոք խմբերը: Համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Գյումրու փոքրիկ բնակիչ Հովհաննեսի բուժմանը: 8-ամյա Հովհաննեսն ունի գլխուղեղի կիստա: 2009թ. ենթարկվել է ավտովթարի և ստացել ուղեղի ցնցում: «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում երեխային տրվել է հետևյալ ախտորոշումը` ռետրոցերեբրիալ կիստա, ն/գ հիպերտենզիոն սինդրոմ:
Համերգի տոմսերի արժեքն է` 2000, 3000, 4000 և 5000 ՀՀ դրամ:
Տոմսերը ձեռք բերելու համար զանգահարել` 091 11 90 37, 098 57 97 99:

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ